«Իրավունք» թերթը գրում է.
«Քաղաքային ընտրությունները, ի հեճուկս Տիգրան Ավինյանի գործադրած ջանքերի, այլեւս որոշված է լինելու է սեպտեմբերին: Նման որոշում է կայացրել անձամբ Փաշինյանը:
Նա թիմակիցներին հավաքել եւ ասել է, որ նրանց, այսպես ասած, վարկանիշը քաղաքում երեսուն տոկոսի չի հասնում, ըստ այդմ, այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել:
Նույն հավաքի ժամանակ, տեղի աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը տեղեկացրել է թիմակիցներին, որ հանձնարարական է տվել արտախորհրդարանական ուժերին, որպեսզի վերջիններս ռեսուրս դնեն եւ պատրաստվեն քաղաքային ընտրություններում հանդես գալու որպես գրապանային ուժեր»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
14