Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Honda Elyson» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենային:
Տուժածներ Ա. Մ.-ն (ծնված 2005 թ․) և Մ. Հ.-ն (ծնված 1962 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, Ս. Մ.-ն (ծնված 2008 թ․) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Ա. Մ.-ն (ծնված 1982 թ․) «Իզմիրլյան» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Honda Elyson» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։