Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Կոնդի վերակառուցման
Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:
5