Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է վերաբերվում ՀԱԿ-ի կողմից իր հրաժարականի պահանջին:
«Համարում եմ, որ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է կրկին փորձեն», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Ըստ նրա ՀԱԿ-ը վաղուց կորցրել է իր քաղաքական կշիռը:
«Յուրաքանչյուր նախաձեռնություն, նույնիսկ իմ հրաժարականի հետ կապված, արդեն առիթ կարող է ստեղծել, որ ակտիվանան: Ես ուրախ եմ, որ իրենց էլ առիթ եմ տվել, որ քաղաքական ակտիվության թեմա գտնեն», – նշեց Սիմոնյանը:
Նա կարծում է, որ ՀԱԿ-ն ակտիվանալու համար կարող էր այլ հարթակ ստեղծել, օրինակ Լաչինի միջանցքի հետ կապված ինչ-որ հարթակ ստեղծել օգտագործելով միջազգային նախկին փորձը:
«Ցավում եմ, բայց իրենք կմնան լուսանցքում», – ընդգծեց ԱԺ նախագահը:
Նա հոգնել է իր անուն-ազգանունը շատ կարդալուց, վստահ է նաև շատերը: