Trend գործակալության հաղորդմամբ, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը այսօր Մոլդովայում տեղի ունեցած հնգակողմ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումից հետո։
«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ այն բոլոր թեմաներին, որոնք քննարկել էինք մայիսին Բրյուսելում։ Մենք քննարկել ենք հաղորդակցություններին, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։ Այս հանդիպումը շատ լավ հիմք դարձավ նախապատրաստելու հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում։ Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին ուղղված հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։