Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ դա լսելով կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Շահվերդյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ եւ երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետեւ նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի: Մի անգամ էլ Շահվերդյանի անունը շրջանառվել է «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: