Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։
«Ազատությունը» ճեպազրույցի ընթացքում հետաքրքրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Ժիրայր Կարապետյանից, թե ինչպես կպարզաբանի նման ընտրությունը, ԿԸՀ անդամը պատասխանեց, որ առաջին անգամ է ստանում նման տեղեկություն և ճեպազրույցից հետո կպարզի ինչու է նման բան տեղի ունեցել և կներկայացնեն լրագրողներին:
Ավելի ու ԿԸՀ քարտուղարը պարզաբանեց. «Ես անձամբ զանգահարել եմ ԿԸՀ նախագահին, նա էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են այո՛, եղել է»։
Ըստ Սմբատյանի elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:
ԿԸՀ քարտուղարի խոսքով տեղամասերի պատերին փակցված են վերջնական ցուցակները, դրանք տեղադրված են նաև police.am կայքում: