Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ առաքելությունն այս մասին հայտնել է իր X-ի էջում:
«Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր միանալու Հայաստանում Եվրոպական միության առաքելության ավտոպարկին։ Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,-ասված է հայտարարությունում:
14