20 Նոյեմբերի, 2023

Հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանի քաղաքապետարանը պատրաստում է 2024 թվականի բյուջեն։

Ընդհանուր ծախսերը, այդ թվում նաև կարևորագույն ենթակառուցվածքների ծախսերը կրճատվում են ավելի քան 8.5 միլիարդ դրամով, սակայն աշխատավարձային ֆոնդը աճում է 534 միլիոն դրամով։

Կառավարման մարմնի ծախսերի շարունակական աճը ինքնին վատ երևույթ է, բայց կարծես թե միտում կա վերականգնելու նաև պարգևավճարների «ավանդույթը», քանի որ 457 միլիոն դրամ նախատեսվում է հենց պարգևավճարների համար։ Այս ցուցանիշը կրկնակի ավել է նախորդ տարվա բյուջեից։

Նվազող ծախսերի պայմաններում արդար չէ աշխատավարձային ֆոնդի նման աճը։

Բյուջեի մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում»։

Լրահոս