21 Նոյեմբերի, 2023

«Հրապարակ» թերթի հարցազրույցը Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ

— Օրերս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու որոշում կայացրեց, սակայն հայ ռազմագերիներին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական էլիտային չանդրադարձավ:

— Այո, հայտարարության մեջ հայ ռազմագերիների մասին ոչ մի խոսք չկա, խոսվում է տեղահանված հայերի մասին, Արցախում այս պահին ապրող հայերի մասին:

— Քանի որ հայ ռազմագերիների մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանը բառ չասաց, այլ հարթակներում եւս ոչինչ չի ասվում, կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում անիրատեսական է գերիների խնդրի լուծում ակնկալելը:

— Գերիները պարզապես գերիներ չեն, քաղբանտարկյալներ են նաեւ, ես նրանց շարքերում ներառում եմ Արցախի 8 բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք պատանդներ են: Նրանց ձերբակալելու, գերեվարելու միջոցով Ադրբեջանը գործադրում է դիվանագիտական, քաղաքական լծակներ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Այդ լծակների ազդեցությունը հատկապես կիրառելի է քաղաքական օրակարգի համատեքստում: Քանի դեռ Հայաստանը չի բավարարել Ադրբեջանի քաղաքական պահանջները, գերիների ազատ արձակման հարցն առկախվելու է: Ադրբեջանը մարդասիրական մոտեցումներ ցուցաբերելու է գործարքի տեսքով, այն ժամանակ, երբ իրականացնի առեւտուր` քաղաքական պահանջների տեսքով: Եթե Հայաստանը, այսպես կոչված, խաղաղության օրակարգում առաջընթաց ապահովի, որպես ժեստ Ադրբեջանն ազատ կարձակի հայ ռազմագերիներին: Տեղաշարժի հնարավորություններ այս առումով տեսնում եմ, պարզապես դրանք խիստ անկանխատեսելի են, որովհետեւ կապված են քաղաքական գործընթացների հետ:

Ավելին սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս