21 Նոյեմբերի, 2023
Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Նման հարց չի քննարկվել», – ասաց նա։

ԱԺ փոխնախագահը նշեց, թե Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։

«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել, դա է խնդիը», – նշեց Արշակյանը։

Հիշեցնենք երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

 

Լրահոս