22 Հունվարի, 2024
2012 թվականի Օլիմպիական խաղերի մեդալակիր, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ֆրանսիայում անցկացվող «Grand Prix de France Henri Deglane 2024» մրցաշարում հանդես է եկել Արգենտինայի հավաքականի կազմում և արժանացել արծաթե մեդալի, գրում է sportball24.com-ը։

Հունահռոմեական ոճի 36-ամյա ըմբիշը Նիսում կայացած մրցաշարում հանդես է եկել օլիմպիական մինչև 77 կգ քաշային կարգում և զբաղեցրել 2-րդ տեղը։ Մրցաշարի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը 8-0 հաշվով հաղթել է իսպանացի Սանչես Սիլվային, թունիսցի Սամի Սլամային 9-1, վրացի Թոռնիկե Միկելանդեին 6-3, իսկ եզրափակչում 3-7 հաշվով պարտվել է դանիացի Օլիվեր Կրյուգերին։

Եզրափակիչ խաղում Արսենը վնասվածք ստացավ երկրորդ փուլում և չկարողացավ ավարտին հասցնել պայքարը։

Մրցաշարում Արգենտինայի միակ ներկայացուցիչը Արսեն Ջուլֆալակյանն էր։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ մարզվում է Օլիմպավանում եւ չի մասնակցել Գրան Պրիին։

 

Լրահոս