«Յուվենտուսը» կարող է թիմ հրավիրել Տիագո Մոտային, եթե Մասիմիլիանո Ալեգրին հեռանա։
Թուրինյան ակումբը հետևում է 41-ամյա մասնագետի աշխատանքին և նրան համարում է գլխավոր մարզչի իդեալական թեկնածու Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականից հետո, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Մոտտայի պայմանագիրը «Բոլոնիայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Մարզիչը պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել, սակայն դեռ չի ընդունել այն։
Նշվում է, որ Տիագոյին նույնպես դուր է գալիս «Միլանը» և կարող է դառնալ նաև «Ռոմայի» մարզչի թեկնածուներից մեկը։
14