Լրագրողների հետ զրույցում աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է և իր գինն ունի:
«Յուրաքանչյուր չեմպիոնության համար տանջվել ու աշխատել եմ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար եղել, բայց տարեցտարի այն ավելի դժվար է դառնում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:
Աղբյուրը Armsport.am: