17 Փետրվարի, 2024

Ռումինիայում ընթացող «Դրակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ են անցել 3 հայ բռնցքամարտիկ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Նրանք կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Կիսաեզրափակիչում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթել է ռումինացի Ալեքսանդր Սովաչին, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը ուժեղ է գտնվել մեկ այլ ռումինացի` Դրագոս Բադեայից, իսկ 92 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պերեզինովին»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս