26 Հուլիսի, 2024

Օլիմպիական խաղերի բացման օրը Ֆրանսիական արագընթաց գնացքների (TGV) շարժը խափանվել է մի շարք գծերում անցած գիշեր դիտավորյալ հրկիզումից հետո։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է BFMTV-ն վկայակոչելով Ֆրանսիայի ազգային երկաթուղիների ընկերության (SNCF) հաղորդագրությունը:

Ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի կունենա ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

«Այս գիշեր SNCF-ը դարձել է մի քանի միաժամանակյա չարամիտ գործողությունների զոհ, որոնք ազդել են Ատլանտյան, Հյուսիսային և Արևելյան արագընթաց գնացքների գծերով երթևեկության վրա: Դիտավորյալ հրկիզումները կատարվել է մեր օբյեկտները վնասելու նպատակով»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Լրահոս