17 Հոկտեմբերի, 2024
Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը 76 կողմ, 10 դեմ ձայներով Վրաստանի վերաբերյալ քննադատական հռչակագիր է ընդունել։

Կոնգրեսն, ըստ հռչակագրի, իր խոր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ժողովրդավարության հետընթացի և մարդու իրավունքների թուլացման ակնհայտ նշանների կապակցությամբ, որոնք նշանավորվել են հասարակության աճող բևեռացվածությամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին անհամապատասխան օրենսդրության ընդունմամբ («գործակալների օրենք» և հակաԼԳԲՏ օրենք):

Կոնգրեսը ևս մեկ անգամ կոչ է արել Վրաստանի իշխանություններին վերանայել մարդկային իրավունքներին հակասող օրենքները և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կխորացնեն հասարակության բևեռացումը, կսպառնան քաղաքական բազմակարծությանը, կխախտեն մարդու իրավունքները կամ կխաթարեն ժողովրդավարության հիմքերը։

«Այս ամենը վնասակար կլինի Վրաստանի տեղական ինքնակառավարման համար։ Վրաստանը պետք է վերադառնա ժողովրդավարական համախմբման ուղի և վերահաստատի ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,- ասված է հռչակագրում։

Լրահոս