17 Հոկտեմբերի, 2024

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ և կփորձի պաշտպանել տիտղոսը:

Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը մենամարտել է Լատվիայի ներկայացուցիչ Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5:0 հաշվով:

Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ:

Լրահոս