17 Հոկտեմբերի, 2024

Հանրային լսումները շատ կարևոր մեխանիզմ է բարձրաձայնելու և լսելու հասարակության մեջ տեղի ունեցող հարցադրումերը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«Դրանք կարևոր են ևս մեկ անգամ շեշտադրվելու, թե որն է մեր քաղաքականությունը նույն հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների դեմ պայքարի առումով: Իհարկե, բոլորս ակնկալում ենք, որ թե հանրային լսումները ,թե ընդհանրապես քաղաքական դիսկուրսը մեր երկրում շատ ավելի հանգիստ, կառուցողական, ավելի բովանդակությանը վերաբերելի պետք է լինի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ են ձևավորվել, որոնք որոշակի արշավներ են սկսում տարբեր նախարարների, ուժային կառույցների ղեկավարների դեմ, մտավախություն չունե՞ք, որ ձեզ էլ կհասնի, Ավանեսյանը կարճ պատասխանեց.  «Մտավախություն չունեմ»:

Լրահոս