26 Հուլիսի, 2024

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին նիստը վարող համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հայտնեց, որ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։

Արտահերթ նիստում մեկ հարց էր ընդգրկված «Պետական շահերի հայցեր ներկայացնելու»  որոշում, որով ՔՊ խմբակցությունն առաջարկում է հայցով դատարանում վիճարկել Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները 26 հողի և շինության օտարման օրինականությունը վիճարկելու համար։

Հայցերը վերաբերում են 1998 թվականից կայացած որոշումներին, որոնց մի մասը վերաբերում է Սամվել Բալասանյանին և Վարդան Ղուկասյանին։ Քննարկման արդյունքում ՔՊ-ն և «Բալասանյան» դաշինքները կողմ քվեարկեցին նախագծին։

Լրահոս