25 Օգոստոսի, 2024

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցում «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնել անօգնական, հեռացել վրաերթի վայրից։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշն ու դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերել «Chevrolet» մակնիշի ատոմեքենա, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված են եղել։

Պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Արաքսյա Մ․-ն է, իսկ վրաերթ կատարած վարորդը նույնպես Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։

Լրահոս