27 Օգոստոսի, 2024

«Հետանկախ Հայաստանում ցորենի արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015-2016 թվականներին, երբ հեկտարից 30-32 ցենտներ ցորեն հավաքվեց»,-ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախկին փոխպնախարար Աշոտ Հարությունյանը։

Նա նշեց, որ այդ տարի Հայաստանում արտադրվել է այնքան ցորեն, ինչքան 2023թ.-ին եղել է սննդի համար ցորենի սպառումը շուրջ 360 հազար տոննա։

Նա նշեց որ 2023 թվականին հավաքել են ընդամնեը 177 հազար տոննա ցորեն, որից 45 հազար տոննա կորուստ է գրանցվել:

«Երբ պարենային ապահովության տոկոսը ստանում են, ըստ բանաձևի համարիչում գրում են ստացված ցորենը, հայտարարում «արտադրություն» գումարած «ներկրում» հանած «արտահանում» հավասար է լինում կորուստի։

2022 թվականին 35 հազար տոննա էր կորուստը, երբ արտադրությունը 138 հազար տոննա էր, 2023 թվականին արտադրվել է 177 հազար տոննա ցորեն, որից կորուստը 45 հազար տոննա։ Չի կարող 45700 տոննա ցորեն կորի, այն մեր 3-4 ամսվա սպառումն է։ Այդ թվից էլ հանեք էթիլ սպիրտը, մակարոնեղենն, այն լուրջ թիվ է։ Ուզում եք այդ թիվը նկարչություն, ասեղնագործություն համարեք, այն ՀՀ-ից կիլոմետրերով հեռու է, ոչ թե Կիրանցի դպրոցից Ադրբեջանի սահման հեռավորությունը` այլ կիլոմետրերով»,- հայտարարեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Նա նշեց, որ  2024 թվականին ավելի քիչ են ցորեն ցանել և դրան գումարելով նաև մկնանման կրծողների գործոնը, հացի խնդիր ենք ունենալու։

«2024 թ.ի համար աշնանացան ցորենը եղել է 55030 հա, որից մոտ 54800 հեկտարը գնացել է բերքահավաքի, 2023 թվականին 70000 հա է եղել հնձված ցանքատարծքները։ Այսինքը այս տարի 30000 տոննա ավել պակաս է լինելու բերքը, քան նախորդ տարի, եթե հեկտարից ենթադրենք, որ 25.5 ցենտներ կստացվի։ Եթե սրան գումարենք կրծողների գործոնը և  չհնձած հեկտարները, ապա շատ ավելի քիչ է լինելու ցորենը։ Առհասարակ 2018 թվականից առ այսօր գրանցվել է ցորնեի ցանքատարածների ամենացածր մակարդակ»,-ասաց Հարությունյան։

Աղբյուր` Panorama.am

 

Լրահոս