Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների տարածքի սեփականատերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա եղբայրները Սարիբեկ, Էդուարդ և Ռոբերտ Սուքիասյանները։
Տարածքը պատկանում է Սուքիասյաններին, սակայն վարձակալության է տրված «Մալինովկա» ՍՊԸ-ին։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների «Մալինովկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն ու իրական շահառուն Մարտին Հայրապետյանն է։ Նա մինչև 2023թ. օգոստոսը եղել է նաև «Քուին բուրգեր» ՍՊ ընկերության 100% բաժնետերն ու իրական շահառուն։
Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ նա նաև Սուքիասյաններին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի օդաչուներից է։
Երևանի քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ «Պիցցա Դի Ռոմա»-ում արդեն իսկ սկսված շինարարության համար ընկերությունը շինթույտվություն չի ունեցել։ Քաղաքապետարանն օրեր առաջ վարչարարություն է իրականացրել, ընկերությունը կտուգանվի։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։