7 Սեպտեմբերի, 2024

Աննա․ Հ․-ն հանդիսանալով Երևանում գործող մանկապարտեզներից մեկի տնօրենը 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին։

Մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով, այն է հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից։

Գործն անավարտ է, գտնվում է քննության փուլում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս