9 Սեպտեմբերի, 2024

Բաքուն Երևանին մեղադրում է իբր «խաղաղության պայմանագրի» տեքստը կրճատելու փորձի մեջ։ Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Բաքուն դեմ է խաղաղության պայմանագիրը Երևանի առաջարկած տարբերակով ստորագրելու գաղափարին, որը իրենից ենթադրում է ստորագրել փաստաթուղթը միայն համաձայնեցված կետերի ներառմամբ։

«Հայկական կողմը փորձում է անտեսել խնդիրները խաղաղության պայմանագրից բացառելով անհրաժեշտ դրույթները։

Համաձայնագիրը չպետք է ստորագրվի այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանը նախագծի չհամաձայնեցված դրույթները բացառելով։ Սա անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Լրահոս