10 Սեպտեմբերի, 2024

«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով հայտարարությանը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Այնպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ու նրա թիմն ընտրել են սովորական ինքնախաբեության ճանապարհը:

Դեռ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսից հետո պարզ էր, որ Բաքուն մերժում է այս առաջարկությունն, ընդ որում Հայաստանին մեղադրելով անլրջության մեջ:
Ադրբեջանը թշնամական պետություն է, բայց այս դեպքում շատ դժվար է նրա մոտեցմանը հակափաստարկ բերել:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Փաշինյանը դարձյալ կրկնում մի բան, որն արդեն մերժված է:
Մինչև ե՞րբ ենք դառնալու Փաշինյանի պատկերացումների, իրականությունից կտրված պատրանքների պատանդը:

Կամ նույն համաժողովում Փաշինյանը բառացիորեն ասում է. «Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»:

Այս ակնհայտ ստին ո՞վ է հավատալու Հայաստանի սահմաններից դուրս:

Եթե Փաշինյանը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս չի եկել, որպեսզի casus belli չառաջացնի, ապա Նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանությունը նույնպես casus belli է:

Փաշինյանը չի հասկացել, որ իր պատկերացումները, պատրանքները որևէ դեր չունեն. միջազգային հարաբերություններում կարևորը ուժային բալանսն է, կոնկրետ շահերը: Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ»։

 

Լրահոս