17 Հոկտեմբերի, 2024

Այն, ինչ տեղի է ունենում Հայասանում չլսված ու չտեսնված բան է։ Այս մասին հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ։

«Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագաիր» կուսակցության ոչ շարքային անդամների ճակատագիրը, ոչ պատգամավորների ու կառավարության անդմաների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը՝ ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայասըանում գործող դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայանագիր» ընտրած 680 հազար մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիիրը հանձնողների պիտակավորումը և մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավաիրքի իրական չափերն ու պատկերը, որն անխուսափելի կերպով բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, վայրագության տարբեր աստիճաններով»,-ասաց Սրբազանն իր ելույթում։

Անդրադառնալով Փաշինյանին՝ Բագրատ Սրբազանը մասնավորապես նշեց. «Քաղաքական, հանրային, ռազմական, դիվանագիտական, քաղաքական բարոյականության, առաջնորդության առումներով ամբողջությամբ սնանկ վարչապետ։ Հոգիդ զղջալ չգիտի, բայց հոգիդ էլ չկա, որ զղջա, որովհետև դա էլ է սնանկ»։

Լրահոս