Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ Երևանի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ.-ն, և քաղաքացիները։ Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բռնկված կրակի պատճառը պարզվում է։