13 Նոյեմբերի, 2024

Սելենա Գոմեսի բեյֆրենդը՝ Բեննի Բլանկոն, ցնցել է սոցիալական ցանցերը՝ People ամսագրի «ամենասեքսուալ տղամարդը» համարում հայտնվելով:

Գրեմմիի առաջադրված 36-ամյա պրոդյուսերը հոդվածում ուրախությամբ պատմել է կյանքում և սիրո հաջողության իր գաղտնիքների, ինչպես նաև 32-ամյա դերասանուհու հետ իր ռոմանտիկ հարաբերությունների մասին:

Բլանկոն ներառվել է People ամսագրի առաջիկա համարում։ «Ամենասեքսուալ տղամարդը» ըստ People ամսագրի, որն ընտրվել է ֆիզիկական գրավչության, խարիզմայի և մշակութային ազդեցության հիման վրա, կհայտարարվի նոյեմբերի 12-ին:

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա լինելու է թողարկման մի մասը, օգտատերերը հակասական են արձագանքել: Ոմանք ողջունել են որոշումը՝ նշելով, որ «նա «սեքսուալություն» հասկացությունը վերաիմաստավորում է հումորով և ոճով»։ «Անհնար է վիճել այս ընտրության հետ: Նա տաղանդ ու հմայք ունի»,- գրել է մեկ այլ երկրպագու։ «Եվ մարդիկ դեռ զարմանում են, թե ինչու Սելենան ընտրեց նրան: Նա հիանալի տղա է թվում»,- գրել է մեկ ուրիշը: «Նա այնքան հմայիչ է: Մենք հասկանում ենք քեզ, Սելենա»:

Սակայն ոչ բոլորն են համաձայնել այս որոշմանը։

Աղբյուր`news.am

Լրահոս