Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են հյուրանոց, որի համարում կար 5 քաղաքացի, իսկ բազմոցին` «Մակարով» տիպի ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ժամը 20.45-ին քաղաքացիները ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն:
Անձնական խուզարկությամբ տեղափոխվածներից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Քաղաքացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոր Նորքի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: