«Իջեւանի համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի:
Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան` Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991 թ.-ից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկատվությամբ`գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994 թ.-ի հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ:
Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում»: