20 Նոյեմբերի, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչև հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների և ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին:

Թեև նրան ևս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել և «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս