Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից ետ կանչի իրավական վեճերը։
«Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»,-ասաց Կիրակոսյանը։
47