Նա նշեց, որ մասնավորապես ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) թույլտվության մասով Ամուլսարը, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին:
«Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը։ Ըստ նրա՝ դա ոչ թե ինքը, այլ քննությունն է ասում:
Նա նշեց՝ այլ բան է, որ շահագործելուց հետո որևէ պայման չպահպանվի և վերահսկողության ընթացքում վարչարարություն իրականացվի։
Ինչ վերաբերում է հանքը շահագործելու ռիսկերին, ապա, ըստ Սիմիդյանի, ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են․«Ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը»։