Արթուր Վանեցյանի մեքենայի վրա կազմակերպված ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել որպես Արթուր Վանեցյանի դեմ ուղղված քայլ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է քաղաքական հետապնդումները բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք շատ բան գիտեն իր քայլերի մասին։
Տարին սկսվեց գեներալ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ու թերևս քաջածանոթ է Փաշինյանի բոլոր հրահանգներին՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական, իսկ Արթուր Վանեցյանն էլ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։