Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջներին և կամավորներին։
«Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք այսօր կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանը»,- նշել է Քլոյե Քարդաշյանը՝ ինստագրամում:
Իր հերթին Քայլի Ջեները գրել է․ «Մենք անկեղծորեն ցավակցում ենք բոլոր նրանց համար, որ տուժել են Լոս Անջելեսի անտառային հրդեհներից։ Տուժած համայնքներին օգնելու համար մենք նվիրատվություններ ենք անում Կալիֆոռնիայի հրդեհների և աղետների օգնության հիմնադրամին»։
Քորթնի և Քլոե Քարդաշյանները Instagram-ի իրենց սթորիներում խնդրել են աղոթել հրդեհից տուժածների համար:
32