Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 10-ին, ժամը 09:44-ին ահազանգ է ստացել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին (Լանջիկ գյուղի մոտակայքում) բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․) և VAZ մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.), Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) և «Howo» մակնիշի բեռնատարի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: