10 Հունվարի, 2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագիր մշակել, եթե մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման սկիզբը պայմանավորվածություն ձեռք չբերվի պատանդների ազատ արձակման շուրջ:

Այս մասին գրում է The Times of Israel-ը:

«Եթե մինչև Թրամփի պաշտոնավարումը ձեռք չբերվի պատանդների ազատ արձակման գործարքի համաձայնություն, ապա Գազայում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացում կլինի», – ասվում է Կացի հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարը հանձնարարել է բարձրաստիճան զինվորականներին պլաններ պատրաստել խմբավորման լիակատար պարտության համար։

Լրահոս