Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Ժամկետը նախատեսված է մինչև 2031թ:
Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 43 տոկոսը։
ԱՄՆ-ը չի ճանաչել Վենեսուելայի նախագահ Մադուրոյի երդմնակալության արարողությունը, հայտարարել են ամերիկյան վարչակազմում։
30