Այսօր՝ հունվարի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։
Քրեական ոստիկանները պարզում են, որ ժամը 04:20-ի սահմաններում նշված հյուրանոցի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի շարք անձանց միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար քարերով, փայտե ու ռետինե մահակներով։
Իսկ մասնակիցներից մեկն էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո այդ վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով նշված անձին տեղափոխվել են հիվանդանոց։