Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 14-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 16։06-ին: Ավտոտնակում այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ս.) շարժիչը և դիմային հատվածը։
47