Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ։
«Մենք միտված ենք ապահովելու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի ստեղծումը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում։
36