31 Հունվարի, 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է՝ ինքն ու իր գործընկերները լինելու են տրանսպորտի թանկացած սակագնի դեմ բողոքող քաղաքացիների կողքին, օգնելու են, որ այդ ապօրինի որոշումը կասեցվի։

«Քաղաքային իշխանությունները ապօրինի որոշում են ընդունել՝ թանկացնելով տրասնպորտի ուղեվարձը։

Սիրելի՛ հայրենակիցներ, վաղվանից լինելու ենք ձեր կողքին՝ թույլ չտալու որևէ ոտնձգություն ձեր նկատմամբ, որպեսզի դուք կարողանաք ձեր բոյկոտն իրականացնել, որ կասեցնենք այս ապօրինի որոշումը»,- ասել է  Գառնիկ Դանիելյանը։

 

 

Լրահոս