Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև դեռևս շփումներ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը Պուտինի հետ չի քննարկել Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը։
«Չի եղել», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղեկավարները զրույց են ունեցել։
Ավելի վաղ լրագրողները ԱՄՆ նախագահից հետաքրքրվել էին, թե արդյոք նա կապ է հաստատել Պուտինի հետ ինքնաթիռի կործանման հետ կապված, քանի որ զոհվածների թվում ռուսներ կան.
«Ոչ, ես այդ թեմայով շփում չեմ ունեցել»,- պատասխանել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ:
48