Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։45-ի սահմաններում Աբելյան փողոց 8 հասցեում գործող հոսթելում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 33-ամյա Ռաջա Կումար Մուռուգան, 24-ամյա Ակաշ Դառմաշայամ Չռիստոպհեռը, 50-ամյա Ջոսե Կառիմակկալ Ջոսեպհը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են ՌԴ քաղաքացիներ 32-ամյա Ստեփան Յուրաի Զիմինի, 25-ամյա Դենիս Լևի Լետունովսկիի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Դավիթ Հ․-ն «Բեթել» ՍՊԸ-ի տնօրենն է։