«Բաքվում էլ է դատական նիստ․․․ Սինխրոնիզացված»։
Այնուհետև ծավալվեց երկխոսություն դատավորի և Ռոբերտ Քոչարյանի միջև․
— Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի ձեր կողմից նշված երկրում նշանակված դատական նիստը ռուսական արտահայտութունուվ՝ սինխրոնիզացված մեր դատական նիստի հետ։
— Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։
-Այսինքն, ակնարկ եք անում, որ այս դատավորը․․․
— Ես իրավունք ունեմ ենթադրելու։
-Այսինքն էնքան պարապ եմ, որ նայում եմ կողքի պետություններում ով ինչ նիստեր է նշանակո՞ւմ։
-Մեր հայրենակիցներին է վերաբերում․ դա, կարծում եմ, ոչ մեկիս պարապության հետ կապ չունի,- միջամտեց Արամ Վարդևանյանը։
-Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ, լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, պրոցես է կատարվում,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
— Պարոն Քոչարյան պետք չէ ենթադրություններ անել։
-Դուք այնպես եք արել և ընդհանրապես՝ դատաիրավական համակարգը, որ կամա թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխորնիզացված գնում է։
-Մի՛ մտածեք այդպես, պա՛րոն Քոչարյան։
-Մտածում եմ՝ դա է՞լ է արգելված։ Հեռացրեք ինձ դահլիճից։