Արտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները, այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում՝ ձայների 33 կողմ քվեարկությամբ։
Բացի այդ, ըստ առաջարկվող փոփոխությունների, անվճար կերթևեկեն.
հաշմանդամություն ունեցող երեխաները, Երևանի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ։
90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե, 2200 դրամ արժողությամբ և 30-օրյա ժամկետով 10-անգամյա ուղևորությունն էլ կդառնա 2000 դրամ` օգտագործման ժամկետը` 45 օր։
«Որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակը նախատեսված է մարտի 1-ը», — հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
32