11 Փետրվարի, 2025
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են ինքնուրույն բանակցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ-ն դժվար թե ընդունի Ռուսաստանի միջնորդությունը Ադրբեջանի հետ երկխոսությունում։

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», — ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։

 

Լրահոս