14 Փետրվարի, 2025

Ալյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Անկորիջ քաղաքից 679 կմ հարավ-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 298 հազար մարդ: Օջախը գտնվել է 25 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Լրահոս