20 Փետրվարի, 2025
ՀՀ մարզերի բուժկենտրոնների կառավարումը մարզպետարաններից կանցնի ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես նշվում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ, մարզային հիվանդանոցների 40–ից ավելի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մարզպետների աշխատակազմում նրանց համար կառավարման իրավասությունները բավարար չեն։ Գրեթե ամենուր հիվանդանոցների ծախսերը շեղվել են ֆինանսական ծրագրերից, իսկ վճարովի ծառայությունների գները չափազանց ցածր են:
Բացի այդ, հիվանդանոցների շենքերի պահպանման, սարքավորումների և դեղորայքի գնման երկարաժամկետ պլանավորում չի իրականացվում։ Առողջապահության նախարարությունում կարծում են` անհրաժեշտ է, որ հիվանդանոցն այս ամենի համար ծախսի իր միջոցների 40–45 տոկոսը, իսկ աշխատակազմի աշխատավարձերի վրա չպետք է ծախսվի 55 տոկոսից ավելին։ Մինչդեռ մարզային բոլոր հիվանդանոցներում աշխատավարձերի ծախսը գերազանցում է 70 տոկոսը։
Պահանջելով կրճատել աշխատավարձերի ֆոնդը՝ առողջապահության նախարարությունից կա պահանջ կրճատել նաև անձնակազմը և փակել բաժանմունքների մի մասը:
Նախարարությունը պատրաստվում է այդ հիվանդանոցների համար ֆինանսական առողջացման ծրագիր կազմել։

Լրահոս